▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անօդաչու թռչող սարքերի փոխարեն աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, կառավարությունը որոշել է այս տարի ավիատոմսերի համար ծախսել 20 մլն դրամ՝ նախորդ տարվա 12 միլիոնի փոխարեն։ Աճն իսկապես տպավորիչ է՝ մոտ 67 տոկոս։

«ՉԻ» - Հիմա բոլորր միասին կսկսեն՝ «բանակի սպառազինության համար փող չկա, իսկ սրանք իրենց ճամփորդությունների ծախսերն են ավելացնում», «գնում եք արտասահման, որ ի՞նչ անեք» եւ այլն։ Սրանք անտեղի շահարկումներ են եւ խարխլում են մեր ազգային միասնությունը։

Նախ՝ ոսոխը պիտի իմանա, որ մենք, ճիշտ է, անօդաչու թռչող սարքեր չունենք, բայց աննպատակ թռչող պաշտոնյաներ ունենք։ Երկրորդ՝ պաշտոնյաները հենց այնպես չեն ճամփորդում, նրանցից յուրաքանչյուրն   իր արտասահմանյան գործրնկերներին բացատրում է, որ Հայաարանը փող չունի եւ պատերազմում է 80-ական թվականների զենքով:

Մի խոսքով՝ բարոյական հաղթանակ ենք ապահովում: Իսկ այդ գործի համար 20 միլիոնը, համաձայնվեք, հեչ բան է: Մի երկու արտասահմանյան պատվիրակություն Գառնի-Գեղարդ տանելու փող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին