«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազության համակարգից ահազանգեր են գալիս առ այն, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից, որպեսզի նրանք հետագայում թոշակ չստանան:
Մասնավորապես՝ համակարգում կան դատախազներ, որոնց թոշակի գնալուն դեռ 5-6 ամիս ժամանակ կա, սակայն նրանք արդեն ազատվել են պաշտոնից: Իրավիճակի շուրջ օրաթերթը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնել են.
«Դատախազությունում Ձեր կողմից նշված նպատակով ազատումներ չեն լինում: Եթե լինում են ազատումներ (որոնց մասին Գլխավոր դատախազությունը մշտապես իրազեկում է), ապա դրանք տեղի են ունենում բացառապես «Դատախազության մասին» օրենքով նախատեսված հիմքերով»:
Աննա Վարդապետյանը թոշակի գնացող դատախազներին ժամկետից շուտ ազատում է պաշտոններից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet