Մոդել Անիտա Հարությունյանն իր միրկրոբլոգում գրում է.
Օրեր առաջ եկեղեցու բակում գտնված նորածին փոքրիկի պատմությունը ուղեղիցս դուրս չի գալիս։ Իրականում մեկնաբանություններում կարծիքները բազմաթիվ են՝ մի մասը մեղադրում է մորը, մյուս մասը անիծում ու հայհոյում։ Իհարկե, աններելի է երեխային անտերության մեջ թողնելը, բայց եկեք սեփական կեղտերը չանտեսենք, սեփական մեղքերի մեջ վխտալով քար չշպռտենք մի մարդու վրա, ով չգիտենք ինչ պայմաններում և ինչ հոգեվիճակում է գնացել այդ քայլին։ Կրկնում եմ ինձ համար դա աններելի է, ու Աստված կդատի, հավատացեք, դուք հանգիստ նստեք ու ապաշխարհեք ինքներդ։
Ուզում եմ բաց հայտարարություն անել,որ պատրաստ եմ, որդեգրել փոքրիկին, հնարավոր բոլոր գործողությունները ձեռնարկել, որպեսզի կարողանամ իմ կողքին ու ապահով մեծացնել նրան։ Ես վաղվանից սկսած կզբաղվեմ այս հարցերով։ Գիտեմ, որ որդեգրումը իրենից բավականին բարդ գործընթաց է ներկայացնում, սակայն գուցե սա այն պարգևն է, որին ես սպասում էի, բայց պատրաստ չէի անգամ ինքս ինձ խոստովանել։
Ավանգարդ ՀԿ-ի ամբողջ թիմը վաղն առավոտյան կզբաղվի այս հարցով, ու եթե նա իմն է, Աստծո կամքով կլինի իմ՝ ապահով ձեռքերում։
Դիտեք նաև՝