▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել դիահերձողին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 25-ին, Երեւանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են ահազանգել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երեւան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 50-ամյա Մնացական Լեւոնյանը:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ-քննչական խմբին Մ. Լեւոնյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 18:10-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 42 շենքի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից, ով վրաերթից հետո դիմել է փախուստի:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու համար:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Մ. Լեւոնյանը աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարության ԴԲԳԳԿ-ում որպես դիահերձող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին