▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհավանական ու անիրականանալի...«ՀԺ»

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երեկ հայտարարել է, թե այս տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների սպասվող ծավալը կկազմի մոտ 800 մլն դոլար։ Սա անհավանական ու թերևս անիրականանալի է թվում։

 

Այս տարվա առաջին երեք ամիսներին ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 1.7 միլիարդ դրամ, կամ 3.5 միլիոն դոլարից էլ քիչ։ Եվ դա անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս էր 35 անգամ։ Անցած տարի էլ նախորդ տարվա համեմատ ներդրումները էականորեն նվազել էին՝ 167 միլիարդից հասնելով 123 միլիարդի։ Սակայն այստեղ կա մի խորամանկություն։ Օտարերկրյա ներդրումների կտրուկ անկմանը զուզահեռ, մի շատ տարօրինակ զուգադիպությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխում է այդ ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիան, մատուցելով անհամադրելի տվյալներ։ Վերջին երկու տարվա ընթացքում ԱՎԾ-ն արդեն երկու անգամ փոխել է մեթոդոլոգիան։ Ու բացառված չէ, որ նոր մեթոդոլոգիաների շնորհիվ 800 միլիոն դոլարի «օտարերկրյա ներդրում» արձանագրվի այս տարի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին