«Հրապարակ» օրաթերթը գրում է. Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։ Այստեղ մշտապես բնակվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի եւ Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճանները։
Տեղեկացանք, որ արդեն իսկ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեեւ տներն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստ են։ Նկատենք, որ այս տարածքը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես անձնական տարածք՝ նրա ցանկությամբ են այստեղ հաստատվում բնակիչները, եւ անգամ հյուրերի ցանկն են համաձայնեցնում նրա հետ։
Ի դեպ, չգիտես ինչու, «ընտրյալների» խմբում տեղ չեն գտել Վահագն Խաչատուրյանը, Արմեն Գրիգորյանը եւ ԱԽ այլ անդամներ, որոնք, ըստ օրենքի, կարող են այստեղ բնակություն հաստատել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում