Չէ, չի ստացվելու, հույս չկա, կամ գուցե կա, ես չեմ հայտնաբերում...
Նայեք այս տեսանյութը նողկանքին դիմանալով:
Լսում եմ Տիգրան ՄԵծ ջոկատի հրամանատարներից մեկին, ինքն է այդպես ներկայանում, անուն ազգանունը լավ չի լսվում, բայց կարևոր չէ:
Կարևոր է որ մարտական ընկերս է, եթե Տգիրան Մեծից է:
Կարևոր է այն, որ սակավ 2-3 ջոկատներից մեկից է, որ մանսակցել է ՍՍՀՄ - ռուսական բանակի դեմ բոլոր մարտերին:
Մասնակցել է 91 թվականի Նուբարաշենի մարտին ռուսական զորքերի դեմ, մասնակցել է "Կոլցո օպերացիայի" ժամանակվա բոլոր մարտերին ռուսների դեմ, որտեղ ադրբեջանական ՕՄՈՆ-ը մեկ տոկոս չեր կազմում, այն էլ պարտադրված էր մեջները:
Անկախության Բանակն ու Տիգրան Մեծը դրանով էին տարբեր մյուսներից, ռուսների դեմ էին կռվում, անկախության համար, նրանց էին համարում հիմնական թշնամին, ոչ ադրբեջանցիներին:
Հիմա իմ մարտական ընկերն ուզում է հայոց դրոշը բարձրացնել մեր մայրաքաղաքում, նրան դա թույլ չեն տալիս ռուսական ախրաննիկները, կամ ԵՏՄ-ի, կամ մեր երկիրը գրաված Պուտինի, բայց միևնույն է նրանց թուրք է անվանում: Կարծես թուրքերը չեն թողնում որ դրոշ բարձրացնի:
Փոխանակ անվանի նրանց ռուս, կամ կայսրության ծառա, որովհետև կայսրությունն է մեզ գրավել, ռուսները, անվանում է թուրք, որոնց մենք հաղթել ենք ու նրանց տարածքը գրավել:
Ավետիսյաններին ռուս օկուպանտների զինվորականն է սպանել, ոչ թուրքը:
Վերջին հարյուր տարում մեր երկրում թուրքը հայ չի սպանել, միայն ռուսն է սպանել: ՄԵր երկրում միայն մենք ենք թուրքեր սպանել:
Ավելին`մենք Ադրբեջանում էլ ենք սպանել բազում մարդկանց թուրք անվանելով, ոչ նրանք մեր երկրում մերոնց:
Բայց իմ մարտական ընկերը, այն էլ անկախական,
ոչ դաշնակ, հնչակ, երկրապահ, ԱՍԱԼԱ, հհշ-ի, ղարաբաղ կոմիտեի, կամ բոլշևիկների սարքած ուրիշ ռուսամետ բանդայի անդամ,
ռուսական ախրաննիկին անվանում է թուրք, թուրք, ոչ ռուս, կամ ռուսի ստրուկ:
Չէ, չի ստացվելու, հույս չկա, կամ գուցե կա, ես չեմ հայտնաբերում...
Մեր ուղեղներում պետք է կատարվի հեղափոխությունը, ոչ երկրում, ոչ հրապարակներում:
Մեր գլխից պետք է դուրս մղվի ռուսի, և առհասարակ որևէ մեկի ստրուկը:
Մեր մեջ անգամ ամենաքաջերը սարսափում են ռուսներից, բայց որպեսզի կարողանան թաքցնել սարսափը շրջապատից, կատաղորեն հայոյում են թուրքերին, ու միայն թուրքերին, երբ իրենց միակ նսեմամացնողը վերջին 100 տարում, և անգամ դրանից էլ շատ առաջ` ռուսներն են: