«Էս վերջերս ինձ մոտ հարց ծագեց. էդ որ անընդհատ գրում ենք՝ 10 մլն հայ, 10 մլն հայ, մի տեղ կա՞ էդ հայերի ցուցակը, թե՞ չկա: Համոզված եմ, որ չկա: Ստեղ սրբացման ֆենոմենն ա, որ՝ էդ թիվը սուրբ ա, հանկարծ չկպնեք, բայց էդ թիվը ոչ ավելանում ա, ոչ պակասում ա»,- այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Կառավարությունում հյուրընկալել էր ՀՀ պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: «Մեկն ասի՝ 10 մլն չի, 9 մլն 200 հազար ա, կասեն՝ ա՛յ ստահակ, դու նսեմացնում ես հայերի համաշխարհային ազդեցությունը: Սա մեր իրականությունն է: Եթե չենք խոսում այս մասին, ո՞րն է դրա օգուտը»,- հավելել է նա: |
«Անընդհատ գրում ենք՝ 10 մլն հայ. կա՞ էդ հայերի ցուցակը». Նիկոլ Փաշինյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet