Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ԱԺ քննարկմանն էր ներկայացրել Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել երկու՝ Տարարծքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Երկրորդ առաջարկով նախատեսվում է կառավարության կազմում ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն:
Վերջինը ԵՏՄ ինտեգրման խնդիրներով է զբաղվելու, ունենալու է այլ գործառույթներ՝ օրինակ ԵՄ ինտեգրման հարցը և այլն: Քվեարկությունից հետո Ազգային ժողովում սկսեցին քննարկել սահմանամերձ համայքների սոցիալական աջակցության մասին նախագիծը: Եվ, քանի որ դահլիճում աղմուկ էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց. «Անցուղիներն ազատեք, ովքեր դուրս են գնում, մի փոքր էլ հանգիստ»: