▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական ցավ, ողբերգություն… Ինչու՞ Արմեն Մարությանն ու կինը հայտնվեցին հոգեբանի սենյակում

«Ռանդևու»-ի եթերում «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն»-ի վաստակաշատ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանն էր։

Կառավարության նախագծով բոլոր պետական ազգային ակադեմիական թատրոնների «ազգային» բառը դուրս եկավ ու մնաց միայն պետականը։ Իբրև ազգային թատրոնի արտիստ`Արմեն Մարությանը նշեց.

«Անկեղծ եմ ասում` ինձ վերնագիրն այդքան չի հետաքրքրում։ Ավելի շատ ինձ հետաքրքրում է, որ թատրոնը հասնի բարձունքների։ Արվեստն այնպիսի բան է ,որ պետք է գնահատվի։ Այսօր մեզ մոտ կոչումները հանում են, թե մեզ պետք չի,նբայց գուցե դրա փոխարեն մի ուրիշ բան պետք է։ Պիտի ոգևորեն, պիտի նենց բաներ անեն, որ նորություն լինի, հետաքրքիր լինի, որ կարողանա առաջ գնա արվեստը»։

Դերասանը խոսց կնոջ հետ 48 տարի միասին ապրելու մասին. «Ես ու Ալլան նստել ենք, զսպել ենք մեզ, որ էդ 48տարին անցնի՝ տենց չի։ Մենք մեր համար մեր կյանքը ապրել ենք, սուս ու փուս հետո հետ ենք նայել, տեսել, որ այդքան անցավ։ Եթե դա սիրով է լինում, դա երկար ա տևում։ Եթե կպցնովիա, մի օր պոկվումա։ Այդ անտեր մնացած սիրելը շատ բարդ բան ա։ Ամեն մարդու բախտ չի վիճակվել սիրել»։

2020-ի օգոստոսն անձնական ողբերգության  տարի էր Արմեն Մարությանի համար։Նա չի սիրում խոսել այս մասին,իր համար ստեղծել է մտայնություն. «Իմ վրա ազդում ա։ Պիտի հնարես մի բան ,որի համար կարող ես ապրել։Ես 73տարեկան մարդ եմ, մի վայրկյանում անցավ այս ամեն ինչը։Քեզ համար բաներ ես հնարում, որ կարողանաս շարունակել ապրել։ Ես «Որոգայթ»-ում մի տեսարան էի խաղում, որ հիմա էլ այդ կտորը խաղամ, կհուզվեմ. երբ մեքենայից իջնում եմ, ասֆալտի վրա պառկածը իմ տղան է,որին սպանել են… Ես այդ հոգեբանությունն ապրել եմ, հետո դա սկսվեց ինձ համար կյանքում կրկնվել։

Երբ ես այդ դեպքերից հետո գնացի իմ հոգեբանի մոտ, ինքը շատ օգնեց ինձ ու կնոջս։ Երբեք չպիտի մոռանաս,որ դա քո անձնական ցավն է, և դրա հետ ոչ ոք գործ չունի»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին