ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում ներկայացրել է մի խումբ քաղաքացիների հաղորդումն հանցագործության մասին։
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ
ՀՀ ոստիկանությանը
ՀՀ ԱԱԾ-ին
ՀՀ ՊԵԿ -ԻՆ
Հայտնում ենք Ձեզ , որ Դավիթաշեն Անաստաս Միկոյան 64 շենքերում, որոնք դեռեւս հանձնված
չեն շահագործման, սակայն կառուցապատողի բանավոր թույլտվությամբ արդեն մեկ տարուց ավելի ապրում են շուրջ 450 ընտանիքներ...կառուցապատողի կողմից 64/1 շենքի առաջին հարկում գործում է գրասենյակ, որը իրենք անվանում են համատիրություն, հայտնում ենք,որ բնակիչներից գանձվում են անօրինական գումարներ..․ժամանակավոր հոսանքների,ջրի եւ մաքրության սպասարկման համար..նշված գումարների չափերը(ջրի) գանձվում են կամայականորեն, չեն տրամադրվում ՀԴՄ կտրոններ, փոխանցումները արվում են ինչ որ անհայտ անձանց քարտերին եւ էլեկտրոնային դրամապանակներին,իսկ վերջին օրերին գրասենյակի աշխատակիցների կողմից բնակիչներին ստիպում են սպասարկման գումարները վճարել կրկնակի,եռակի անգամ ավելի ՝ պատճառաբանելով ՝ իբր լրացուցիչ ծառայությունների համար։ Այս ամենը անօրինական է, չկա բնակիչների համաձայնություն նշված գործառույթները իրականացնելու, եւ վերը նշված դրամահավաքությունը մենք ստիպված ենք վճարում,քանի որ սպառնում են մեզ մեր տներից դուրս վռնդել...Խնդրում ենք պատկան մարմիններին ստուգել նշված գրասենյակի օրինականությունը, աշխատակիցների օրինականությունը, գումարների գանձման եւ շրջանառության հանգամանքը։
Այս թեմայով Ազատություն ռադիոկայանի տեսանյութը կարող եք դիտել ստորև․