▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անասուն ես», «կով ես»`նախարարի գիտելիքները ֆաունայի մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի` աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա եւ մոտ 60 տարեկան  աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ, ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձեւով, «անասուն ես», «կով ես» բառերով:  Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսեւորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:

«Ժողովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը  ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբեւէ չի կոպտում, առավելեւս բղավում:

Շատ ենք ցանկանում հավատալ, որ նախարարության աշխատակիցը ճշմարտությունն է ասում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին