«ՀՀ-ն ունի մի քանի տասնյակ միջպետական և միջկառավարական պայմանագրեր, որով մեր ուսանողները հնարավորություն են ստանում սովորել արտերկրում: Արտերկրի ԲՈՒՀ-ն իրենց կրթական մակարդակով տարբեր են լինում: Առաջարկում ենք, որպեսզի տարկետումը չդիտվի որպես ավտոմատ իրավունք, այլ կախված լինի այդ ԲՈՒՀ-ի կրթական որակից»,-«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծի մասին խոսելիս ԱԺ-ում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ 10 լավագույն ԲՈՒՀ-երի ուսանողներին տրվում է տարկետման իրավունք, իսկ 11-րդ-ին չի տրվում.
«Մեր ուսանողնեն ընդունվում են տարբեր տեսակի և որակի ԲՈՒՀ-եր: Կան ԲՈՒՀ-եր, որոնց կրթական մակարդը տանելի է տվյալ պետության նախարարության կողմից: Ստացվում է անարդար վիճակ, երբ որ աշխարհի 11-րդ լավագույն ԲՈՒՀ ընդունված ուսանողը տարկետում չի ստանում:
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքվեց, թե ինչ խնդիր է լուծվում սրանով.
«Բնականաբար, չենք լուծում ոչ կրթության, ոչ գիտության խնդիրը: Լուծվում է զինապարտության խնդիրը»,-նկատեց պատգամավորը:
ԿԳ նախարարը չցանկացավ անդրադառնալ այդ հարցին, որովհետև, նրա խոսքով, երբ որ մի քանի ամիս առաջ երբ որ կառավարությունը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը, ադրբեջանական մամուլում տարբեր մենաբանություններ եղան:«Շահարկումների տեղ է տալիս «Զինապարտության մասին» օրենքում ցանկացած փոփոխություն»,-ասաց նախարարը: