«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե չլիներ Բագրատ սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Հայաստանի ներքաղաքական կյանքը գերեզմանի կվերածվեր։ ՔՊ-ական աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվության պատճառն էլ սրբազանն է, չնայած ոմանք համոզված են, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի է ելել։ Փաշինյանը կուսակիցներին վստահեցրել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինելու, իսկ 2026-ի ընտրությունների քարոզարշավ սկսելը դեռ շատ վաղ է։
Ի դեպ, վերջերս նեղ շրջանակում Փաշինյանը, առանց փակագծեր բացելու, ասել է, որ արտաքին քաղաքական ճակատում աշնանն անակնկալ գործընթացներ են սպասվում։ Կան տեղեկություններ, որ նա մտադիր է «անառակ որդու» պես վերադառնալ «մայր Ռուսաստանի» գիրկը՝ հայտարարելով, որ ԵՄ-ն Հայաստանը չընդունեց, հավուր պատշաճի չֆինանսավորեց, քայլեր չարեց այդ ուղղությամբ եւ անվտանգության բավարար երաշխիքներ էլ չտվեց»: