50-ամյա Քեթրին Քյուն, ով բնակվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, ցմահ ազատազրկման է դատապարտվել` ամուսնու սեռական օրգանը կտրելու համար: Կինը կարող է միջնորդություն ներկայացնել գործի վերանայման համար միայն 7 տարի անց.տեղեկացնում է CNN-ը:
Պարզվում է, որ 2011թ.-ին, վիճելով ամուսնու հետ, Քյուն, քնաբեր է լցնում վերջինի ընթրիքի մեջ, որից հետո կապում է անկողնուց, իսկ արթնանալուց հետո դանակով կտրում է նրա սեռական օրգանը: Հետո շտապ օգնություն է կանչում: Ապրիլի 29-ին Քյուն մեղավոր էր ճանաչվել:
Բանն այն է, որ դատապարտյալի ամուսինը դեպքից 2 ամիս առաջ ամուսնալուծության հայտ է ներկայացրել դատարան: