▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Ամուսնալուծվել ենք». դերասանուհի Ելենա Վարդանյան

13 տարվա համատեղ կյանքից հետո դերասանուհի Ելենա Վարդանյանն ու ամուսինը՝ Գարրի Թումանյանը ամուսնալուծվել են։

Լուրը Թերթ.am-ի հետ զրույցում Ելենան է հաստատել:

«Այո, ամուսնալուծվել ենք, բայց դեռ հոգեպես պատրաստ չեմ խոսել այդ մասին ու մանրամասները պատմել»,-  ասել է դերասանուհին:

Զույգն արդեն կես տարի միասին չէ։ Ելենան և Գարրին պահպանում են ընկերական, ջերմ հարաբերություններ։ Միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։

Զույգը ծանոթացել էր Ելենայի Հայաստան վերադառնալուց 3 տարի անց։ Նրանք միասին էին 2011 թվականից։ Ալեքսանդրը ծնվել է 2018-ին։

«Բախտս բերել է, որ ամուսինս ինձ սիրում է, երեխաս էլ երջանիկ է»,- ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Ելենա Վարդանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին