Կովկասյան ընտանիքներում ամուսնալուծությունը դա հսկայական մարտահրավեր է կնոջ համար: Այս մասին Ինստագրամի իր էջում հրապարակված հոլովակում ասել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով վերջերս է որդու հետ միասին տեղափոխվել ԱՄՆ։
«Հաճախ աջակցության փոխարեն ամուսնալուծված կանանց դատապարտում են, մեղադրում են, նույնիսկ՝ զրպարտում: Բոլոր «մեղավորներին» փնտրում են միայն կնոջ մեջ և հաճախ նրա ընտրությունը դիտարկվում է որպես ընտանիքի ամոթ»,– նշում է Անահիտը:
Նա հորդորում է բոլորին օգնել ամուսնալուծության միջով անցած կանանց:
«Աջակցեք խոսքերով, մոտ եղե՛ք, մի՛ դատեք նրանց: Եկեք ասենք նրանց, որ իրենց ընտրությունը դա իրենց իրավունքն է, այլ ոչ թե իրենց սխալը: Թող յուրաքանչյուր կին իմանա, որ ինքը միայնակ չէ, և որ ամուսնալուծությունից հետո կյանքը կարող է էլ ավելի երջանիկ լինել»,– նշում է երգչուհին՝ հավելելով, որ իր կողմից բացված «Կանանց ակումբը» նպատակ ունի աջակցել ամուսնալուծված կանանց:
Դիտեք նաև՝