Հարավային Դակոտայի ներկայացուցիչների պալատը 51 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև է ընդունել:
Այսպիսով` Հարավային Դակոտան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ ամերիկյան նահանգը:
Հարավային Դակոտայում, 2015-ը նշելով որպես Հայոց ցեղասպանության հիշատակման տարի, բանաձևով նաև կոչ է արվում ԱՄՆ կոնգրեսին և նախագահ Բարակ Օբամային պաշտոնապես ճանաչել և վերահաստատել պատմական ճշմարտությունը: