▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամիրյանը ռադիոյից հեռացավ Ջաղինյանի հետ լարված հարաբերությունների պատճառով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոն մոտ 19 տարի ղեկավարած Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, նա մասնակցելու է Հանրային հեռուստառադիորնկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարւսրված մրցույթին։ Ռադիոյից հեռանալու պատճառն էլ, ըստ լուրերի, Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերություններն են։

«Պարզապես Ամիրյանը չցանկացավ այդպես շարունակել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի սրվել, հեռացավ», -ասաց մեր աղբյուրը։

Լուրն անակնկալ էր ոչ միայն մեզ համար, այլեւ Ամիրյանի աշխատակիցների, որոնք դեռ երկար ժամանակ շոկի մեջ կլինեն սիրելի ղեկավարի հեռանալու պատճառով։ Ինչեւէ, Ամիրյանը հեռանում է, եւ արդեն նրան փոխարինողի անունն է շրջանառվում ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյան։ Վերջինս «այո–ոչ»–ի ռեալիթի շոուի ամենաակտիվ մասնակիցն էր եւ լավագույնս ներկայացավ այդ օրերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին