▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի ռեփերը չի գա Հայաստան․ նա տժժում է Միկոնոս կղզում

«Dvin Music Hall»-ը, որ թմբկահարում էր Tyga-ի՝ հուլիսի 28-ին կայանալիք երևանյան համերգի մասին, այսօր հայտարարել է, որ այն չեղարկվում է․ տարածված հայտարարության մեջ նշվում է․ «մեր ուժերից վեր էր լուծում գտնել այն ֆորսմաժորային իրավիճակում, որը ստեղծվել է Tyga-ի և նրա թիմի համար Միկոնոս կղզում»՝ չնշելով, թե ի՞նչ «ֆորսմաժորի» մասին է խոսքը։

Համացնացում համերգի չեղարկումը դժգոհությունների առիթ է տվել։

Միաժամանակ, համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպե՞ս է ամերիկացի ռեփերն ընկերների հետ երգելով դուրս գալիս հունական կղզու ակումբներից մեկից։

Ավելի վաղ, լրագրող Ոսկան Սարգսյանը հույս էր հայտնել, թե Tyga-ի երևանյան համերգը կկայանա, քանի որ այն Հայաստանի կառավարությունը չի կազմակեպել։

Գրառումը՝ ստորև․

Պատերազմական վտանգի մեջ գտնվող Հայաստանի կառավարությո՞ւնն եք, թե՞ ամերիկացի ռեփերի համերգի անհաջողակ կազմակերպիչ

Ամերիկացի հայտռնի ռեփեր Tyga-ն հուլիսի 28-ին ելույթ կունենա Երեւանում։ Այդ համերգը կկայանա, քանի որ այն Հայաստանի կառավարությունը չի կազմակերպել։ Հայաստանի կառավարությունը պետական սուղ բյուջեից 6 միլիոն դոլար էր հատկացրել ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի Երևանում կայանալիք համերգի համար։ Միլիոնները տրվեցին, համերգը չկայացավ։ Պատերազմական վտանգի մեջ գտնվող Հայաստանի կառավարությո՞ւնն եք,թե՞ ամերիկացի ռեփերի համերգի անհաջողակ կազմակերպիչ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում թմրամոլությունն աննախադեպ չափերով զարգացել է, իսկ կառավարությունը վարկերով ձևավորված պետական բյուջեից 6 միլիոն դոլար է հատկացրել թմրանյութ գովազդող Սնուփ Դոգին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին