▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է միանգամից 2 մրցանակի

Ամերաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign)  անվանակարգերում:

/filemanager/uploads/2020/12/week-4/Premium_Banking_Guru.png

Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ:

Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու  մեր պատմության ու ավանդույթների ուժը: 

Ամերիա ճամփորդության մասնակիցները կշրջագայեն ՀՀ մարզերում, կհյուրընկալվեն լավագույն հյուրանոցներում, ինչպես նաև կմասնակցեն ֆոտոմրցույթի` ստանալով անակնկալներ:

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, «Բացահայտիր Հայաստանը» արշավի մրցանակաբաշխությունը հետաձգվել է:

Visa վճարահաշվարկային համակարգի կողմից ընդգծվել են նաև Ամերիա Պրեմիում դասի քարտերի  ակնհայտ առավելությունները, ինչն ըստ էության հաճախորդի այցեքարտն է դեպի որակապես նոր սպասարկում և հարմարավետություն:

Շնորհավորելով Ամերիաբանկին այս կարևոր ձեռքբերումների առիթով, Visa’s NY միջոցառման կազմակերպիչները հույս են հայտնել, որ 2021-ին Բանկի հետ իրականացվող նախագծերը ավելի կընդլայնվեն և կլինեն շարունակական:

/filemanager/uploads/2020/12/week-4/Explore_Armenia.png

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին