▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն ինչ կանենք այնպես, ինչպես ուզում ենք». Պուտինը դիմել է ռուսաստանցիներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների եռօրյա քվեարկության նախաշեմին տեսաուղերձ է հղել՝ ուղղված ռուսաստանցիներին, որում կոչ է անում մասնակցել քվեարկությանը, հաղորդում է ТАСС-ը:

«Վաղը՝ մարտի 15-ին, մեր երկրում կբացվեն ընտրատեղամասերը, կսկսվի Ռուսաստանի նախագահի ընտրությունների եռօրյա քվեարկությունը:

Մենք ամեն ինչ կանենք այնպես, ինչպես ուզում ենք։ Ուստի խնդրում եմ ձեզ՝ գալ ընտրությունների և արտահայտել ձեր քաղաքացիական ու հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկել ձեր ընտրած թեկնածուի օգտին և մեր սիրելի Ռուսաստանի հաջող ապագայի համար»,- ասել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին