Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամբողջ աշխարհում սկսվել է «Ոչ նախկին, ոչ ներկա» շարժումը։ Ավանդական կայուն կառավարման երկրներից մեկում, Բրիտանիայում, այդ շարժումը գլխավորում է Նաջըլ Ֆարաջն իր Ռեֆորմների կուսակցությամբ և մեծ քայլերով և անսպասելի հաջողության է հասնում։ Համակարգային կուսակցությունները՝ Լեյբերիստներն և Թորինը գլորվում են անդունդ։
Գերմանիայում ոչ նախկին, ոչ ներկաները Այլընտրանք Գերմանիայի Համար կուսակցությունն է, որոնք պայքարում են Գերմանիայի սուվերենության աստիճանը բարձրացնելու և ազգային քաղաքականություն վարելու համար։
Ֆրանսիայում նույնպես ավանդական կուսակցությունները վարկաբեկվում են ու նոր այլընտրանքի պահանջը օդում կախված է, որին հավակնում է Լը Պենի կուսակցությունը։
Ցուցակը կարելի է շարունակել։
Սա ցույց է տալիս, որ աշխարհը փոփոխությունների անհրաժեշտության առջև է կանգնել, ինչ-որ լուրջ գործընթացներ են գնում, նոր աշխարհ է սկսում ծնվել, ինչպես 18-19-րդ դարերում Եվրոպայում։
Գանք մեր դերերը։ Նույն Հայաստանում է կատարվում, գործող իշխանությունը, որը ժամանակին Ուկրաինայում ու Վրաստանում կատարված մայդանների արդյունքում ձեւավորված իշխանությունների ուշացած կլոնն է, գաղափարապես տապալված է, իսկ նրա այսօրվա համակարգային ընդդիմությունը մինչ այդ էր տապալված ու սպառված։
Հայաստանում հակահամակարգային, բայց, ապառաժների խորքից լսվող պատմության դղրդոցները ձայնը ընկալող ու գիտակցող ընդդիմության պահանջը հրատապ է»։
|