▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամբաստանյալի աթոռին Դավիթ Սարգսյանն էլ պետք է նստեր. տուժող. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում է «կառավարության կեղծ աշխատակցի գործով» դատավարությունը: Ավարտվեց նաև տուժող Է.Գ.-ի հարցաքննությունը, ով պնդեց, որ իր և մյուս 8 տուժողների դեմ կատարված խարդախության թիկունքում կանգնած է Դավիթ Սարգսյանը` կառավարության աշխատակազմի նախկին ղեկավարը, ֆինանսների նախկին նախարարը:

Դատավոր - Ամբաստանյալի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք` գործընկերային, բարեկամական, թշնամական: Տուժող - Բարեկամ ենք, ես նրա քավորն եմ: Դատավոր - Դե լավ, կատակը մի կողմ դրեք: Տուժող - Բայց ես կատակ չեմ անում:

Ամբաստանյալն այս տուժողի վստահությունը շահելու համար նրա հետ փորձել է բարեկամական կապեր ստեղծել: Իր հետ փաստացի ամուսնական կապերի մեջ եղող Գայանե Մաթևոսյանի (ով Դավիթ Սարգսյանի քարտուղարուհին է եղել) հետ եկեղեցով ամուսնանալիս քավոր է ընտրել հենց Է.Գ-ին. «Նա (Դավիթ Սարգսյանի – հեղ.) պիտի սրա (ամբաստանյալի –հեղ.) կողքը նստած լիներ` երկու ախպերով: …Էնքան ստոր մարդ էր, որ ստիպեցին ինձ քավոր դառնալ»,- իր ցուցմունքում ասաց այս տուժողը` ձեռքով ցույց տալով ամբաստանյալին: Իր ցուցմունքում Է.Գ-ն պատմեց, որ շուրջ երկու տարվա ծանոթության ընթացքում, ընդհանուր առմամբ, 146 հազար դոլար է տվել ամբաստանյալին և մինչ օրս հետ չի ստացել գումարը: Գումարի մի մասը որպես պարտք է տվել, մի մասն էլ «համընդհանուր բիզնեսում» ներդրում է արել:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին