Ոստիկանութան քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ ապրիլի 24-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտա 4 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Էդգար Զաքարյանը, վարելով BMW մակնիշի 001 ՕՕ 10 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ, 40-ամյա Մարտին Գևորգյանին։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը, ով աշխատում է «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ում, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանը հայտնում է, որ վրաերթի վայրում ինչ-որ անձինք համոզում էին ավագ քննիչ Ա. Մարգարյանին, որպեսզի ավտոմեքենան չտարվի Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, սակայն քննիչի հանձնարարականով, մեքենան տեղափոխվեց «Գայի պլաշադկա»։ Երբ ֆոտոլրագրողը լուսանկարելուց է եղել նշված ավտոմեքենան, մի երիտասարդ փորձել է փոխել համարանիշները, ինչը սակայն ավագ քննիչի և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվեց։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ մականվամբ Լևոն Սարգսյանին, իսկ BMW-ի վրա տեղադրված 001 ՕՕ 10 համարանիշները հաշվառված են թիվ 7 հացի գործարանի հաշվեկշռում, իսկ BMW-ի իսկական համարանիշն է 35 ՏD 601, որը հաշվառված է Ծաղկաձոր քաղաքի Կեչառիս փողոցի բնակիչ Գայանե Օհանյանի անվամբ։
Ալրաղացի Լյովիկ մականվամբ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին սպասարկող BMW-ով տեղի է ունեցել վրաերթ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet