Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։
Այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիի հետ հանդիպմանը։
Հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։