▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը թուլություն ունի իր հայրենի մարդասպանների նկատմամբ

Հետ տվեք մեր մարդասպաններին

Ազեր-կոյունլուների նախագահ Ի.Ալիևը թուլություն ունի իր հայրենի ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ նկատմամբ,առավել ևս, եթե այդ ճիվաղները սպանել են հայերի...

Բուդապեշտյան ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ 3 միլիարդ դոլլարով հետ գնելուց և հերոսացնելուց հետո, հիմա էլ որոշել է ազատության մեջ տեսնել քարվաճառյան ոճրագործներ՝ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք այս տարվա հուլիսի սկզբին, իրենց ևս մեկ գործնկերոջ հետ, Քարվաճառի շրջանում սպանել էին երկու հայի...Սև և սպիտակ ոչխարների ԶԼՄ-ը դա ներկայացնոմ էին որպես ազերիների կողմից իրենց հարազատների գերեզմանները այցելելու փորձ, որի ժամանակ գերեվարվել են հայերի կողմից...Ավելի զավեշտալի և հիմար պատճառաբանություն չէին էլ կարող հնարել...

«Մարսելով» Ռ.Սաֆարովին, Ալիևն Ալիև չէր լինի, եթե հիմա էլ չձեռնարկեր «Ասկերով-Գուլիև» օպերացիան...Առաջին փորձը նա արեց օգոստոսին Սոչիում Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ, երբ նամակ փոխանցեց ՌԴ նախագահ Վ.Պուտինին ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովի կնոջից՝ փորձելով խաղարկել մարդասպաններից մեկի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը...Սակայն Վ.Պուտինն այս ամենին ընթացք չտվեց...

Երկու օր առաջ սև և սպիտակ ոչխարների նախագահն իր սիրելի ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ ազատ արձակելու ՊԱՀԱՆՋՈՎ դիմեց «ԱԼԱՄ ԱՇԽԱՐՀԻՆ»...Բայց սա էլ էր քիչ..Այսօր, Բաքվում հանդիպելով Մինսկի խմբի ՌԴ և Ֆրանսիան ներկայացնող համանախագահներին, ՊԱՀԱՆՋԵԼ է վերջիններից շուտափույտ աշխատանքներ տանել և ազատ արձակել «քարվաճառյան ճիվաղներին»...

Համոզված եմ, որ այսուհետ Բաքու այցելող բոլոր տեսակի պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ Ի.Ալիևն իր այս ՊԱՀԱՆՋԸ կբարձրաձայնի...Կարևոր չէ,թե դրանք կարող են լինել բժիշկներ, տնտեսագետներ, արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ և այլն...Կարևորն այն է,որ Ալիևն այս մասին բարձրաձայն կբարբաջի...

Ժամանակին, ԽՍՀՄ-ում կար քարոզչական մի պաստառ, որի վրա պատկերված էին Լենինը, Էնգելսը և Մարքսը...Ներկայիս Ադրբեջանում այդ պաստառին պետք է պատկերել Հեյդար և Իլհամ Ալիևներին,Ռ.Սաֆարովին,Դ.Ասկերովին և Շ.Գուլիևին...Ահա ազեր-կոյունլուների հերոսները...Ի.Ալիևը պատրաստվում է սրանց էլ ՀԵՐՈՍԱՑՆԵԼ և պարգևատրել հայերին սպանելու համար...

Հ.Գ.Իսկ Արցախում այդ երկու մարդասպանների գործը ուղարկվել է դատարան...Հուսով եմ, որ նրանք կստանան իրենց արժանի պատիժը...Սա դաս կլինի մյուս բոլոր պոտենցիալ ազերի-մարդասպանների համար, որպեսզի այլևս երբեք ոտք ՉԴՆԵՆ ԱՐՑԱԽ...Իսկ ՀՀ իշխանությունները չպետք է թույլ տան, որ այս հարցը դառնա բանակցությունների առարկա...Այդ վիժվածքներին ազատության մեջ տեսնելը շատ մեծ հարված կլինի ՀԱՅԱՍՏԱՆԻ համար ԲՈԼՈՐ առումներով...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին