«Տեսանք՝ ինչպես էր Ալիևը քայլում ԼՂ դրոշի վրայով: Ձեր կարծիքով, ի՞նչ ուղերձ էր փոխանցում: Եվ մյուս հարցը՝ տիկին Մեցոլային. ինչպե՞ս կարող է ԵՄ-ն աջակցել, որպեսզի ստեղծվի միջազգային մեխանիզմ, որը կօգնի ԼՂ հայերին՝ անվտանգ զգալու ու տուն վերադառնալու համար»,- Ստրասբուրգում ընթացող ասուլիսի ժամանակ լրագրողն այսպիսի հարց ուղղեց ՀՀ վարչապետին ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային: Փաշինյանն ասաց, որ 100 հազարից ավելի հայեր են տեղահանվել Արցախից. Կառավարությունը կենտրոնացած է նրանց հրատապ կարիքները լուծելու վրա ու այս հարցում ակնկալում է ԵՄ աջակցությունը: Եվրոպացի պաշտոնյան էլ նշեց, որ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը մեկնարկում է այն ժամանակ, երբ անդամ պետությունները համախմբում են ռեսուրսները՝ ապահովելու մարդասիրական ճգնաժամի հաղթահարումը. «Մենք իհարկե կխոսենք մարդկանց՝ խաղաղության պայմաններում ապրելու մասին: Ինչ վերաբերում է ռեսուրսներին, կպահանջվի լրացուցիչ բյուջետային աջակցություն»,- նշեց նա:
Թարմացված․Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանրության հետ հանդիպման ժամանակ։ «Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։ Դա մեծ երջանկություն է»,- ասել է թշնամի երկրի նախագահը: |