▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ալիևը Փաշինյանի նշած «ինչ որ մարդկանց» պարգևատրել է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ալիևը Փաշինյանի նշած «ինչ որ մարդկանց» պարգևատրել է։ Հիշեցնեմ, որ իր վերջին հարցազրույցում Փաշինյանը ասել էր. «Հիմա մենք ինչքան ենք նեղվում, երբ ասում են «Արևմտյան Ադրբեջան» և պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ մարդիկ օգտագործում են այդ տերմինը: Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չենք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»։

Մի անհարմար բան էլ է եղել. Ալիևն ու Չավուշօղլուն ելույթներով են հանդես եկել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային համաժողովի բացմանը՝ վերադարձի իրավունքի թեմայով»։

Վստահ եմ՝ ՀՀ ԱԳՆ-ին այս թեմաները հետաքրքիր չեն, դե ԱԺ-ն էլ սիրուհիների հարցերով է խառը, իսկ Փաշինյանի մասին խոսելն իսկ ավելորդ է»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին