▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը, ոնց անլեզու կար, տենց էլ մնաց

Սարգսյան Ալիև-Պուտին հանդիպում. Երբ Ալիևը ասելիք չունի.

Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումը չէր կարող «հանգստացող» քաղաքականությունը «չարթնացներ» խորը հանգստից, ինչպես նաև չէր կարող «քնած» քաղաքական ֆեյսբուքին «չարթնացնել»….

Ես համաձայն եմ ֆեյսբուքում նշված մի շարք կարծիքների հետ. համաձայն եմ, որ ասում են. «Պուտինի ուժը Հայաստանի վրա նորից ավելացավ», համաձայն եմ, որ ասում են. «Սա Պուտինի հերթական թատրոնն էր», համաձայն եմ, որ ասում են. «Սերժ այլ ձև չէր էլ կարող անել», համաձայն եմ. «Ռուսական «սաբոգի» տակ ենք» արտահայտոթյան հետ, բայց համաձայն ՉԵՄ մի բանի հետ.  այս բոլոր արտահայտությունները ո՛չ իրավունք ունեն անելու ՀԱԿ-ակաները, ո՛չ ԲՀԿ-ակաները, ո՛չ ժառանգակաները: Երբ ՀԱԿ-ը իշխանություն էր այդ ժամանակ էլ կարելի էր ու ընդունելի էր վերոնշյալ արտահայտություններս, երբ ԲՀԿ-ի մոտ «կանգնած» աղբյուրները ղեկավարություն էին, այդ ժամանակ էլ էր կարելի խոսել այս արտահայտություններով, երբ «Ժառանգության» ղեկավարը շանս ուներ երկիրը փողելու, նա առաջինը գնաց Ռուսաստան մի օրով….

Անպես, որ. «Հարգելիներս, լռե՛ք. մեկ-մեկ այդպես ավելի շատ օգտակար եք թվում ու ավելի գրագետ»: Համաձայն ՉԵՄ, որ Սերժի քաղաքականությունը միանգամից առանց թերության գովերգում են նաև ՀՀԿ-ակաները,  քանի որ հենց հիմա, ես,  իմ խելքով,  ոչ միայն հազար թերություն այլ հազար ուժս թերություն եմ տեսնում: 
Ասքանը ֆեյսբուքյան տիրույթի մասին: 

Այժմ փորձեմ իմ կարծիքը ներկայացնեմ, այս երկու օրվա հետ կապված:
Կոնկրետ իմ համար այս պահին ղարաղյան կոնֆլիկտի հետ կապված Հայաստանի դիրքը, շատ ձեռնտու ու նորմալ է. սրանից ավել դժվար կարողանայինք օգուտ քաղեինք: Հա սա հերթական «Պուտին շնորհակալություն» ներկայացումն էր, բայց… այս ներկայացումից մենք մեր օգուտները քաղեցին, մենք մեր ասածն ասեցինք ևս մեկ անգամ ու վերահաստատեցինք, որ մեր դեմը խաղ չկա: Ալիևը ևս մեկ անգամ համոզվեց, որ մեր մեջքին շատ կարևոր տպեր են կանգնած (թեկուզ և իրանք իրենց օգուտի մասին են մտածում, բայց դե մենք էլ մեր օգուտն ենք քաղում): Աշխարհի գերտերությունները համոզվեցին, որ, եթե իրեն շահերը մեր շահերին չհամապատասխանի, ապա մեզ շահերը հարգող կգտնվի: Պուտինը համոզվեց, որ եթե ինքը մեզ «չօգնի», ապա աշխարհը մեզ «կօգնի»: 

Ես ընդունում եմ, որ այս հանդիպումները կապված է Պուտինի` տարածաշրջանում իր դիրքն ամրապնդելու հետ, բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, ես համարում եմ, որ մենք ԿՐԱԾ դուս եկանք: 

Այս երկու օրերի ընթացքում հայ ազգի համախմբվածությունը, ապացուցեց, որ մեր դեմ խաղ չկա ու մեր «ներքին կուխնյան» երբեք թշնամու առաջ ի ցույց չենք դնի ու համախմբված կլինենք (դե մի երկուսին չհաշված): 

Ալիև Պուտին Սարգսյան հանդիպում, ինչպես նաև բազում այլ հանդիպումներ, ցույց տվեցին, որ չնայած մենք փոքր երկիր ենք, բայց մեր խնդիրները բոլորի խնդիրներն են: Ես չեմ ցանկանում ասել. «Սերժն արեց, Սերժը չարեց», քանի որ ստեղ մարդու անունը չի, ստեղ երկրի անունն է, որը այս պահի դրությամբ հնչում է շատ ու շատ գերտերությունների ղեկավարների շուրթերից, իսկ դա ուրախացնում է: 

Ամփոփելով կարող եմ ասել, որ այս հանդիպումից մեր օգուտներն են` 


1. Ալիևը համոզվեց, որ մենք ուժեղ ենք ու վախ չունենք: 
2. Հասկացանք, որ գերտերությունները մեր երկրի համար կյանք կտան (ջհանդամիս, թե իրա օգուտի համար չէ): 
3. Արտասահմանյան մամուլը ևս մեկ անգամ արծածեց Ղարաղի խնդիրը: 
4. Աշխարհը ևս մեկ անգամ հիշեց Հայաստանի մասին: 
5. Պուտինը մտավ «խաղի մեջ»: 
6. Ավելացավ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ևս մեկ երաշխիք: 
7. Ալիևը, ոնց անլեզու կար, տենց էլ մնաց նստած: 
8. Ղարաբաղը մերն է, ու ոչ մեկին չենք տա: 

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին