▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը հոգեկան հիվանդ է, ով տառապում է թերարժեքության սինդրոմով

Քիչ առաջ սև և սպիտա ՈՉԽԱՐՆԵՐԻ առաջնորդ Իլհամ Ալիևի աշախատակազմի ներկայացուցիչ` տխրահռչակ Ալի Հասանովը, հանդես եկավ հայտարարությամբ՝ մեղադրելով ՀՀ նախագահին «դռների հետևում» կայացած բանակցությունների մանրամասները գաղտնազերծելու մեջ...և բացահայտեց այն, որ այս հանդիպման գլխավոր նպատակն Ալիևի համար եղել է Քարվաճառում վնասազերծված (ԼՂ ԶՈՒ մեկին սպանել են,իսկ երկուսին՝ ձերբակալել) ահաբեկիչների ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ:

Այսինքն` ազեր-կոյորնլուները այնքան լավ վիճակում են, որ էլ ուրիշ քննարկելու հարց չունեին: Ես հանգում են այն եզրակացության, որ Ալիև-կրտսերը հոգեկան հիվանդ է, որը տառապում է թերարժեքության սինդրոմով...Այս արարածի կյանքի միակ նպատակն է՝ հայերի դեմ հանցագործություններ իրականացնողների ազատ արձակումը և նրանց հերոսացումը…

Այս մարդն այնքան է նամուս-աբուռը կորցրել, որ փոստատարի դեր է կատարում ահաբեկիչներից մեկի ընտանիքի և ՌԴ նախագահի միջև՝ նամակ է փոխանցում Վ.Պուտինին դրա ընտանիքից...Նա իր առաջ իդեա-ֆիքս է դնում և ամեն գնով ուզում է հասնել իր ուզածին, երես առած երեխայի նման հիստերիկ պահվածք դրսևորելով (օրինակ՝ կացին սաֆարովին հունգարական բանտից ազատ արձակելու համար Ի.Ալիևը, ըստ տարբեր աղբյուրների 2-3 միլիարդ դոլլար է տրամադրել Բուդապեշտին)...

Հետո,  Հասանովը տալիս է ևս մի քանի ազերի մարդասպան- հերոսների անուններ ու հպարտանում նրանցով… Իսկ վերջում, միայն իրեն հայտնի «աղբյուրների» անունից տվյալներ է հրապարակում վերջին շրջանում հայկական կողմի զոհերի մասին...
Իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմում պարտություն կրելով և չունենալով իրական ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ՝ կոյունլուների սուլթանը որոշել է ազերի հասարակության մեջ սերմանել մի վտանգավոր գիծ՝ վախկոտ մարդասպաններին հերոսացնելը և աճող սերնդին այս ոգով դաստիարակելը...

Եթե հայերիս համար հերոս են մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, արցախյան պատերազմի հերոսներ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը և շատ ուրիշներ, որոնք թշնամու դեմ կռվում էին ԴԵՄ ԱՌ ԴԵՄ, ապա ազերիների մոտ հերոսացվում են քնած մարդուն սպանող ռամիլ սաֆարովը, գիշերով մարդկանց վրա հարձակվող մուբարիզ իբրահիմովը և սրանց նման թափթպուկները...

Ըստ իս՝ ազերի հասարակությունը հիվանդ է, եթե ունի այսպիսի հերոսներ... Այսպես գնաց՝ ազերիների ազգային հերոսներ կհռչակվեն հանրաճանաչ մարդասպաններ՝ Չիկատիլոն, Օնոպրիենկոն, Կուլիկը, Կեմպերը, Միյադզակին և ուրիշներ...

Հ.Գ. Ալիևյան աշխատակազմի այս օդիոզ ներկայացուցչի ելույթուց հետո Արցախի իշխանությունները պետք է ամենախստագույնս պատժեն այդ ահաբեկիչներին և ՄԵՐԺԵՆ տարբեր «տրամաչափի» խնդրանքները... Եթե հանկարծ, ԱՍՏՎԱԾ չանի, դրանց հաջողվի հասնել իրենց ուզածին, դա կլինի մեր ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ...Այլ բան է մարդասպանին ազատ արձակել Բուդապեշտից և հերոսացնել Բաքվում՝ հային սպանելու համար և այլ բան է՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՑ... Ի դեպ, պաշտոնական Երևանը կարող է այդ «խնդրողներին» ասել, որ այդ հարցով դիմեն ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ...

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին