«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով։
Ողջ աշխարհը հաստատում է, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա։
Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության։
Ալիևը չի ասում, որ եթե «ռևանշիստները» իշխանության չգան, չի խփի Հայաստանին։
Ժողովուրդը սպասվող հարձակմանն ընդառաջ պատրաստվելու շոշափելի վիճակներ չի տեսնում։ Բայց շարունակում են նրան ահաբեկել «ռևանշիստներով»»:
«Ալիևը ասում է, որ խփելու է Հայաստանին, բայց նաև զգուշացնում է, որ հանկարծ «ռևանշիստները» չգան իշխանության»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet