▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակումբի տնօրենը սպառնում է սպանել Անիտա Հարությունյանին (տեսանյութ)

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

Վստահ եմ կհիշեք «Սոլո» գիշերային ակումբի մասին մեր բացահայտումները, որոնք արվել են ամիսներ առաջ: Չգիտեմ` ինչու պատկան մարմինները լուռ ու մունջ հետևում են այն բացթողումներին, որոնք տեղի են ունենում հենց այդ ակումբում:

 

Այս անգամ ևս որոշեցինք այցելել, որպեսզի հասկանանք արդյո՞ք որևէ մեկը պատժվել կամ որևէ բացթողում ուղղվել է տվյալ ակումբում... պատկերը ավելի քան վատն էր...

Անմակարդակ պահվածք մեր նկատմամբ, հայհոյանքներ ու սպանության սպառնալիքներ ոմն Արթուրի կողմից, ում իրական անունը Սաքո է... Սաքոն այդ ակումբի տնօրեն ներկայացավ, բայց քանի որ այնտեղ ամեն ինչ խայտառակ բացթողումներով է, չենք կարող հավատալ նաև վերջին նշած փաստին:

Ինչևէ, սա դեռ հարցի մյուս կողմն է:

Այս ակումբում աշխատում են առանց ՀԴՄ կտրոն տրամադրելու, ակումբում ծխում են և օրենքը ոտնահարում են բառիս ամենաբուն իմաստով:

Երեկ ներկայացրեցինք այդ ակումբի իրական պատկերը, որից րոպեներ հետո Կենտրոն համայնքի ոստիկանությունը շատ արագ գնաց սանձարձակ մարդկանցով լցված «Սոլո» ակումբի հետքերով:

Շնորհակալ եմ, որ մեր խոսքն այսքան լսելի է. օրենքի առաջ հավասար ենք բոլորս, իսկ այն ոտնահարողները շատ խիստ են պատժվելու:

Հուսով եմ` բոլոր համապատասխան կառույցները կհետևեն ոստիկանության օրինակին:

«Ավանգարդ»-ը միշտ բարձրաձայնելու է կեղծը! Մենք աշխատում ենք 7 օր 24 ժամ, որպեսզի ապահովենք արդարությունը!

 

Возможно, это изображение 1 человек и костюм

Դիտեք նաև՝

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին