▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԿՆԱ ակունքից հիմա էլ բանաստեղծներ են ծնվում

Ծնվել են Արևմտյան Հայաստանի Եփրատի վտակներին ծվարած՝ ԱԿն և ԱՐԱԲԿԻՐ գյուղաքաղաքներում...Երկուսն էլ սերում են Ակնա ակունքից:

...Ասում են` այդ տեղանքում՝ ԱԿՆԱ ակունքից, հիմա էլ բանաստեղծներ են ծնվում, վստահ եմ, եթե այդպես է, անպայման արյան բաղադրությամբ հայ են, արդյո՞ք գիտեն իրենք...

Հուշ կդառնամ մի օր... Դարը կիջնի դարի,
ԵՎ այս քարոտ հողում ես կփոխվեմ քարի:
Ինձ կզարկի կայծակն , ինձ արևը կայրի,
Կշառաչեն կողիս մրրիկները վայրի,
Կկարծրանամ ցրտից, կշիկանամ շոգից,
ՈՒ իմ քարե խորքում լուռ կմնա հոգիս:

Բայց երբ կանաչ-կանաչ մամուռն իջնի վրաս,
Իջնի իբրև քնքշանք, իբրև սիրո երազ,
ՈՒ երբ մաղի անձրևն իր թախիծը թավիշ,
Ես իմ քարե խորքում կհեկեկամ ցավից...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ 1976թվ.

***

Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու...
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե',
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու...
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե'դ, քու ցավե'դ, քու անցյալե'դ
Ափ մը մոխիր... իմ սրտիս վրան ցանելու...

Սիամանթո

Վահագն Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին