Ամենացածր ձայնը, որն ընկալում է մարդու ականջը 10-15 դեցիբելն է: Սովարական խոսակցությունը գնահատվում է 35 դեցիբել, շշուկը` 20: Բղավոցները (60 դեցիբել), կարող են անհարմարության զգացողություն առաջացնել, իսկ 90 դեցիբելից բարձր ձայնը վտանգավոր է:
90 դեցիբել է մետրոյի գնացքի ձայնի բարձրությունը: Իսկ ժամանակակից նվագարկիչի ձայնի բարձրությունը 105 դեցիբել է: Հարկ է նշել, որ մետրոյի գնացքի ձայնը մենք լսում ենք օրական ընդամենը մի քանի րոպե, իսկ դեռահասը երաժշտություն է լսում գրեթե ամբողջ օրը, երբեմն նաև գիշերը, այն էլ՝ առավելագույն բարձրությամբ:
80 դեցիբել ուժգնության ձայնի կարճատև ազդեցությունից հետո ներքին ականջի բջիջներն արագորեն վերականգնվում են, իսկ աղմուկի բազմակի ազդեցության դեպքում բջիջները սկսում են ուժեղ վնասվել: Մշտական ազդեցության դեպքում դրանք դադարում են վերականգնվել:
Որպես հետևանք, MP3 նվագարկիչով յուրաքանչյուր տասներորդ երաժշտություն լսողը` անկախ տարքից, լսողության խանգարում ունի
Աղբյուր` Արձագանք ռադիոկայան