▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ ղեկավարն եք, Սյունիքի իրավիճակից մեր հայրենակիցներին ասելու բան չունե՞ք». Գրիգորյանը՝ Սիմոնյանին

«Սյունիքում ստեղծված իրավիճակն անվտանգային մեծ խնդիրներ է պարունակում և, նախևառաջ սա է, որ ԱԺ-ն պետք է այսօր քննարկի: Այսօր էլ մեր հայրենակիցները Կապան-Գորիս ճանապարհով երթևեկում են ու չգիտենք՝ ինչպիսի ռիսկերի առաջ կկանգնեն: Կարո՞ղ եք ասել մեր հայրենակիցներին՝ ինչ է կատարվում այնտեղ, արդյո՞ք ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը»,- դիմելով ԱԺ նախագահին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Զերծ կմնամ, անկեղծ՝ ինֆորմացիայի առումով տիրապետում են նրան, ինչը կա պաշտոնականում»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը:

Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն առաջարկել էր ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ՝ քննարկելու Սյունիքում ստեղծված իրավիճակը: ԱԺ նախագահն արձագանքել էր, որ հարցը կքննարկեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին