▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում Toyota–ները կփոխարինվեն Nissan-ներով.«Ժամանակ»

«Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և  «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա: Նոր ծառայողական մեքենա չեն ստացել միայն ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները։ Նշենք, որ մինչև այժմ մեր պետության ավտոպարկը համալրվում էր հիմնականում Toyota մակնիշի մեքենաներով: Իսկ այս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Գնելով ոչ թե Toyota ներ, այլ Nissan-ներ, իշխանությունը կարծես թե ցույց է տալիս, որ ինքը ազատ է ընտրության հարցում, և պարտադիր չէ, որ ամբողջ պետական բյուջեն ուղղվի Քոչարյանների բիզնեսի բարգավաճմանը: ՀՀ Nisan-ներ ներմուծում է Կարեն Շահմուրադյանը, ով ՀՅԴ համամասնական ցուցակի 10-րդ համարն է»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին