▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանի մեր աղբյուրները պատմեցին, որ վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ-ում․ «Քաղպայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով թիմում միայնակ գայլի կարգավիճակում է հայտնվել, սկսել է ծխելու դեմ պայքար տանել նաև խորհրդարանում: Նա նկատել է, որ պատգամավորներից մեկն աշխատասենյակում ծխում է, դիմել է ոստիկանություն, որ պատժեն օրինազանցին։
Լսելով մեր այս հարցը՝ Թորոսյանը կատակի տվեց, թե որտեղ ծխող մարդ է տեսնում, սպառնալիքով է հանդես գալիս։ Վստահեցրեց, որ ոստիկան չի կանչել, գուցե սպառնացել է հերթական անգամ, բայց բանը կանչելուն չի հասել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին