▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում մաղարիչ են անում

«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում այս պահին եռուզեռ է, բոլոր ՀՀԿ-ականները շտապում են մաղարիչի, բացի ՀՀԿ-ականներից խմբակցություն են շտապում այլ խմբակցությունների պատգամավորներ, որոնց թվում է «Ժառանգության» նախկին անդամ Ռուբիկ Հակոբյանը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շաբաթ օրն ամուսնացրել է աղջկան, իսկ փեսան Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանն է։ Դուրս գալով՝ ՀՀԿ-ականներից ոմանք թերթի լրագրողին ասել են, որ քանի որ ՀՀԿ-ից մեծ մասը հարսանիքին չի մասնակցել, դրա համար էլ որոշել են շնորհավորել խորհրդարանում:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին