ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը շարունակում է պնդել, որ պետք է օգնել կարիքավոր կանանց, ոչ թե բոլորին քիչ-քիչ օգնել, արդյունքում իրականում ոչ ոքի չօգնել:
«Միայնակ մայրեր, ժամանակավոր անաշխատունակներ, հղիներ..պարտադիր չէ, որ կարիքավոր են իրենք:
Նույնիսկ, եթե միայնակ չէ այդ մայրը, կարիքավոր է, եկեք օգնենք: Հոլիվուդյան աստղերի 90 տոկոսը միայնակ մայրեր են.օրինակ Ջենիֆեր Լոպեսը, Մոնիկա Բելուչի ու դժվար թե պետությունը նրանց նպաստ տա, ինչ է, թե միայնակ մայր են: Դրա կարիքը նրանք չունեն: Եկեք ռեսուրսներ արդյունավետ օգտագործենք»,-կոչ արեց պատգամավորը: