▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ կանոնակարգում որտե՞ղ կա «սխալ քվեարկություն» տերմինը.Հիմնավորում պահանջեցին

Աժ-ում քվեարկության դրվեց «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը:

Կողմ 47, 48, 49, դեմ քառասուն... մինչ հաշվարկ կաներ ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովը, պատգամավորները հասկացան, որ շփոթվել են: 

Որոշեցին ևս մեկ անգամ քվեարկել:

«Չէր անցել, ուղղակի, որպեսզի պրոբլեմ չլինի՝ կրկին դնում ենք քվեարկության»,-ասաց Շարմազանովը:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պահանջեց հիմնավորել կրկնակի քվեարկությունը»:

«Հիմնավորեմ..Ձեր խմբակցությունից սխալ են քվեարկել 2-ը, մեր խմբակցությունից՝ 4-ը»,-պատասխանեց Շարմազանովը:

Պատգամավոր Էլինար Վարդանյանին էլ հետաքրքրում էր, թե ԱԺ կանոնակարգում որտե՞ղ կա «սխալ քվեարկություն» տերմինը:

«Պատգամավորները քվեարկությունից հետո հայտարարեցին, որ շփոթվել են»,-եղավ ԱԺ նախագահի տեղակալի պատասխանը:

«Հղում եք ուզո՞ւմ, հղում անեմ. ԱԺ նախագահը պետք է ապահովի բնականոն աշխատանքը»,-ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ սարքավորումը չի աշխատել, մարդիկ չեն քվեարկել:

Ապա Շարմազանովը ասաց, որ չեն քվեարկի, իսկ օրինագիծը չի անցել: Որոշեցին կրկին քվեարկել:

Պարզվեց՝ «Պարոն Սեդրակյանի տեխնիկական կոճակը չի աշխատում»: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին