▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ անկախ պատգամավորը կուսակցություն է հիմնում. «ՀԺ»

«Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցոտյուն հիմնել: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր անհատների հետ:

 

Ըստ տեղեկությունների, նոր ստեղծվելիք կուսակցությունը լինելու է արևմտյան կողմնորոշմամբ: Սրան անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց. «Այդ կուսակցությունն ունենալու է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում» ըստ էության, չթաքցնելով, որ խոսքը արևմտամետ կողմնորոշման մասին է։ Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս պահին տիրապետում են կուսակցության հիմնելհւ համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ լուրերի, նոր ստեղծվեյիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու ՀՀ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նրա անդամության շուրջ մեր հարցին պատասխանելով Մարուքյանն ասաց. «Քննարկումների մեջ ենք ու որևէ նորություն չենք կարող ասել մարդկանց ու անունների վերաբերյալ»: Այս պահի դրությամբ՝ կուսակցության անունը որոշված չէ, որոշված չէ նաև հիմնադիր համագումարի ժամկետը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին