▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՀԿ ամենաթարմ հաշվետվությունը տաքացվող ծխախոտային արտադրանքի վերաբերյալ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում նորարարական արտադրանքների վերաբերյալ և անրադառնում դրանց հետ կապված գիտական հետազոտություններին։ Այս անգամ ԱՀԿ-ի հաշվետվությունը ծխախոտի տաքացվող համակարգերի մասին էր։

Տաքացվող ծխախոտային արտադրանք․ ի՞նչ է սա

Տաքացվող ծխախոտային արտադրանքը (HTPs) ծխախոտը տաքացնելիս կամ ծխախոտ պարունակող սարքը միացնելիս արտզատում են գոլորշի (աէրոզոլ), որը պարունակում է նիկոտին և որոշ քիմիական նյութեր։ Դրանք կարող են վնասակար լինել առողջության համար։

Տաքացվող ծխախոտային արտադրանքների(ՏԾԱ) շարքին են պատկանում Philip Morris International (PMI) ընկերության կողմից առաջարկվող IQOS-ը, Japan Tobacco International ընկերության կողմից առաջարկվող Ploom-ը, British American Tobacco ընկերության glo և PAX Labs-ի PAX արտադրանքները։

Ի՞նչ սկզբունքով է աշխատում տաքացվող ծխախոտային արտադրանքը

Նիկոտին պարունակող գոլորշի արտազատելու համար մարտկոցով աշխատող տաքացնող համակարգերի միջոցով ՏԾԱ-ն թութունը տաքացվում է մինչև որոշակի ջերմաստիճան, որն ավելի ցածր է, քան սովորական սիգարետի դեպքում (սովորաբար 600 °C-ից քիչ)։ Կարևոր է ՏԾԱ-ն էլեկտրոնային ծխախոտից տարբերակելը։ ՏԾԱ-ն տաքացնում է հատուկ ձևով մշակված ծխախոտը՝ նիկոտին արտազատելու նպատակով և չի համարվում էլեկտրոնային սիգարետ՝ հակառակ ընդունված պատկերացման։ Տարբերությունն այն է, որ էլեկտրոնային սիգարետը տաքացնում է նիկոտին պարունակող հեղուկը, մինչդեռ ՏԾԱ-ն օգտագործում է բնական ծխախոտ։

Ինչպե՞ս են աշխատում

Նիկոտին պարունակող աէրոզոլ արտադրելու համար ՏԾԱ-ն մարտկոցով աշխատող տաքացնող համակարգերի միջոցով թութունը տաքացվում է մինչև որոշակի ջերմաստիճան, որն ավելի ցածր է, քան սովորական սիգարետի դեպքում (սովորաբար 600 °C-ից քիչ)։ Կարևոր է ՏԾԱ-ն էլեկտրոնային ծխախոտից տարբերակելը։ ՏԾԱ-ն տաքացնում է թութունը նիկոտին արտադրելու համար և “վեյփ արտադրանք” չի համարվում, ինչպես շատերն են կարծում։ Տարբերությունն այն է, որ էլեկտրոնային սիգարետները տաքացնում են նիկոտին պարունակող հեղուկը, մինչդեռ ՏԾԱ-ն օգտագործում է բնական թութուն։

Արդյո՞ք ՏԾԱ-ներն ավելի անվտանգ են, քան սիգարետը

ՏԾԱ-ն համեմատաբար նոր արտադրանք է ու առայժմ չկան բավարար ապացույցներ այն մասին, որ ՏԾԱ-ն ավելի քիչ վնասակար է սովորական սիգարետից։ Այնուամենայնիվ, անկախ կառույցների կողմից, ինչպես նաև ծխախոտային ընկերությունների ֆինանսավորվամբ անցկացվել են հետազոտություններ, որոնք վկայում են, որ ՏԾԱ-ի դեպքում վնասակար կամ պոտենցիալ վնասակար նյութերի (HPHCs) արտազատումն ու դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա սիգարետի համեմատ զգալիորեն քիչ է։ Նույն եզրակացությանն են հանգել նաև այդ հետազոտությունների արդյունքներն ուսումնասիրող անկախ մասնագետները։

ԱՀԿ-ն շարունակում է մշտադիտարկել հետազոտությունները և հավաքել նոր տվյալներ և ապացույցներ՝այդ թվում ծխախոտային արտադրանքը կանոնակարգող կենտրոնների, տեխնիկական հարցերով մասնագիտացված խմբերի և արդիականացված մեխանիզմների միջոցով՝ ՏԾԱ-ի վերաբերյալ առավել արդյունավետ և ամբողջական գնահատում կատարելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին