henaran.am-ը առավոտից ահազանգ է ստանում, թե անցած գիշեր մահափորձ է կատարվել ՕԵԿ-ի առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ:
Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հեռախոսազրույցում հերքել է տեղեկությունը՝ նշելով, որ հիմա ընկերներով, այդ թվում Արթուր Բաղդասարյանի հետ՝ միջոցառման են:
-Ընտանիքներով հավաքվել ենք մեր ընկերոջ տանը: Նման բան չկա, լրիվ սուտ է,-ասել է Բիշարյանն ու հավելել,-Խնդրում եմ անպայման գրեք, այ սրիկաներ, հանգիստ մնացեք, հանգիստ թողեք մեզ:
Նյութը սկզբնաղբյուր կայքում