▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա, թե ինչ է անում Հովիկ Աբրահամյանն աշխատանքից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր սովորույթ է ձեռք բերել՝ գրեթե ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո, ժամը 22:00-ի սահմաններում, Կառավարության շենքից՝ միայնակ քայլելով գնում է Հյուսիսային պողոտա, ծանոթանում կատարվող աշխատանքներին, ապա քայլում դեպի Ազատության հրապարակ, այնտեղից էլ արդեն մեքենայով ուղևորվում տուն: Նախօրեին Հ. Աբրահամյանը կրկին Հյուսիսային պողոտայում է եղել՝ փորձելով հասկանալ, թե, ի վերջո, երբ են ավարտվելու շինարարական աշխատանքները: Ի դեպ նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ինքն արձակուրդ չի գնալու ու ամբողջ ամառվա ընթացքում աշխատելու է, ու ստացվում է, որ ձեռքի հետ էլ հսկելու է պողոտայի շինաշխատանքները: «Ժողովուրդ»֊-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության «հնաբնակ» անդամները հերթով մեկնելու են արձակուրդ, իսկ նորանշանակներին հանձնարարվել է ակտիվ աշխատել»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին