▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ագրարային համալսարանի դասախոսն իր ուսանողուհիներին դիմում է «հոպարո՞վ».«Ժողովուրդ»

«Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իգական սեռի ուսանողներից «Ժողովուրդ»-ը դժգոհություններ Է ստանում՝ համալսարանի դասախոս, «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի հետ կապված։ Բանն այն Է, որ նա սիրում Է դասախոսության ժամանակ մշտապես հումորներ անել, մասնավորապես ուսանողուհիներին սիրում Է դիմել «հոպար» դիմելաձևով։ «Ժողովուրդ»–ը կապ հաստատեց Սերոբյանի հետ և հետաքրքրվեց, թե ինչու Է նման «հումորներ» անում աղջիկների հետ՝ վիրավորելով նրանց։ Հարցին ի պատասխան՝դասախոսն ասաց. «Իհարկե, ես իրենց հոպարով չեմ դիմել։ Ձեր հարցը տեղին չէ։ Նման բան չկա»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին