Ադրբեջանում հերթական սահմռկեցուցիչ հանցագործությունն է տեղի ունեցել:
Haqqin.az-ը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները հողի տակից դուրս հանում «Mizan Tərəzi» թերթի խմբագիր Սադիգ Սոլթանովի դին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վերջինիս նախ ողջ-ողջ այրել են, ապա թաղել:
Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ մեկ շաբաթ առաջ թերթի աշխատակիցներից մեկը հայտարարել էր, որ Սոլթանովը բռնաբարել է իրեն: Վարկածը, սակայն, դեռ չի հաստատվել:
Հարուցվել է քրեական գործ: