«Ադրբեջանում էլի զոհեր կան, հաստատ»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել երեք զինծառայողներ և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:
Կարդացեք նաև՝Ադրբեջանական ՈւԱԶ-ի մոտեցման պահը Տավուշի հենակետի ուղղությամբ և հայկական բանակի նախազգուշացնող կրակոցները
Գիշերը հակառակորդի տանկի շարժ է գրանցվել, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է
Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները