▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում անասունների մեջ անբուժելի հիվանդություն է տարածվել

 

Ադրբեջանի Սամուխի շրջանում խոշոր եղջերավոր անասունների մեջ վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդություն է տարածվել, ինչի հետևանքով հազարավոր կենդանիներ սատկել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրքել ԹՎ» հեռուստաալիքը:
 
Նշվում է, որ հիվանդությունն ամենաշատը տարածվել է Սամուխի 1200-ից ավելի բնակչություն ունեցող Ենջքենդ գյուղի տնտեսություններում:
Ծագումը դեռևս անհայտ հիվանդությամբ վարակված կովերի մարմնի վրա նախ հայտնվում են հեղուկով լի խոշոր ուռուցքներ, հետո սկսում է նրանց աչքերից հեղուկ հոսել, մի քանի օր հետո նրանցից միայն կաշին ու ոսկորն է մնում և անսունները սատկում են:
Տեղաբնակների խոսքով` գյուղում արդեն մեծ թվով կովեր սատկել են այդ հիվանդությունից: Անասնաբույժները հայտարարում են, որ իրենք չեն հասկանում անասունների հիվանդանալու պատճառը և վարակի տեսակը: Նրանք անասուններին իրենց հայտնի հակաբիոտիկներ են սրսկել, սակայն, որևէ դրական արդյունք չկա: Թեև այդ հիվանդությամբ վարակված անասունն ի վերջո սատկում է, անասնաբույժները բնակչությանը հավատացնում են, որ այն մարդու համար վտանգավոր չէ: Մի անասնաբույժ կարծիք է հայտնել, որ անհայտ ծագումով հիվանդությունը Ադրբեջան է թափանցել Իրանից:

Ադրբեջանի Սամուխի շրջանում խոշոր եղջերավոր անասունների շրջանում արդեն մեկ ամիս է հիվանդություն է տարածվել, ինչի հետևանքով հազարավոր կենդանիներ սատկում են: Հիվանդությունն ամենաշատը տարածվել է Սամուխի 1200-ից ավելի բնակչություն ունեցող Ենջքենդ գյուղում:

Տեղաբնակների խոսքով` գյուղում արդեն մեծ թվով կովեր սատկել են այդ հիվանդությունից: Անասնաբույժները հայտարարում են, որ իրենք չեն հասկանում անասունների հիվանդանալու պատճառը և վարակի տեսակը:  Անասնաբույժներից մեկը կարծիք է հայտնել, որ անհայտ ծագումով հիվանդությունը Ադրբեջան է թափանցել Իրանից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին