Ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսրաելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն, սաղ սալամաթ մեր տղաներ մոտ է հայտնվել։ Սա շատ թանկարժեք ձեռքբերում ա, նման կարգի ԱԹՍ-երն անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ասենք ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած «система самоуничтожения» , որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների և այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։
Կարճ ասած, եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է, ապա թշնամին պռոբլեմներ ունի, և մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պռոբլեմներ է ունենալու»,- գրել է Մանգասարյանը: